Դեսպան

 Ն.Գ. Պարոն Արմեն ՊԱՊԻԿՅԱՆ

 Ավստրիայում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան

 

 

                                     

 

Ծննդյան թիվը և վայրը

1973թ. նոյեմբերի 22, ք. Երևան

 

Կրթությունը

 2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ

 1990-1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում

  

Կրթաթոշակային ծրագրեր

 2001թ. ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Իտալիա

 1999 Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա

  

Աշխատանքային գործունեություն

 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 

 2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

 2016թ. հունիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

 2011-2016թթ. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)

 2011թ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

 2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

 2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ

 2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար

 2002-2005թթ. ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, ժնև, Շվեյցարիա

 1999-2002թթ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկաման և միջազգային անվտանգության վարչություն, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար

 1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար

 2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ

 2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ

  

Դիվանագիտական աստիճանը

 Արտակարգ և լիազոր դեսպան

 

Օտար լեզուների իմացություն

 Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

  

Ընտանեկան կարգավիճակը

 Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր