Իրադարձություններ

22.01.2017 • Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում

  Հունվարի 22-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ պոլսահայ անվանի գրող, հրապարակախոս, «Ակօս» օրաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի խորհրդարանի անդամ, «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչ Բերիվան Ասլանը, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

11.01.2017 • Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվոգիր հանձնեց ավստրիահայ անվանի երաժիշտ,

Հունվարի 11-ին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվոգիր հանձնեց ավստրիահայ անվանի երաժիշտ, «Հայկական ոգի» համույթի ղեկավար Կարեն Ասատրյանին՝ հայ երաժշտարվեստը տարածելու և զարգացնելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաև Սփյուռքում հայրենանպաստ գործունեություն ծավալելու համար: Տեղեկանք․

21.10.2016 • Ավստրիայում Հայաստանի դեսպանը մեդալներ է շնորհել ավստրիահայ համայնքի մշակույթի գործիչներին

 Հոկտեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ հանձնեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին:

05.04.2016 • Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի,Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքներըը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ի համերաշխություն Հայաստանի և Արցախի։

30.01.2016 • Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի եզրափակիչ նիստը

Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

17.12.2015 • Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայի ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում

Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության կազմակերպած երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին:

24.09.2015 • Ավստրիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք է

Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման տեղական հանձնաժողովի, Ավստրիայի հայկական համայնքի կառույցների համատեղ ջանքերի արդյունքը:

17.06.2015 • «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք». Նունե Եսայանի համերգաշարի հերթական կանգառը Վիեննան էր

Հունիսի 17-ին Վիեննայի «Օդյոն» համերգասրահում տեղի ունեցավ Նունե Եսայանի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» կարգախոսը կրող երկար սպասված համերգային ծրագիրը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և որի շրջանակներում երգչուհին և իր անձնակազմը համերգներով հանդես են գալիս Եվրոպական մի շարք երկրներում:

14.06.2015 • Մշակութային միջոցառում Վիեննայում - Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախումբ

Հունիսի 14-ին Վիեննայի «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ համերգ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի երեխաների երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Գրաց քաղաքի հայ համայնքը: Վերջինս տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցին:

14.05.2015 • «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում Վիեննայում

Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր