• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

«Սպեղանի» երգչաղմբի մասնակցությունը Վիեննայում կայացած Համաշխարհային խաղաղության փառատոնին:

03 օգոստոսի, 2012

 

«Սպեղանի» երգչաղմբի մասնակցությունը Վիեննայում կայացած Համաշխարհային խաղաղության փառատոնին:
 
Ս.թ. հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Վիեննայում կայացած Համաշխարհային խաղաղության փառատոնին մասնակցել է Հայաստանի «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը: Մասնակցության հովանավորներն էին ՀՀ Մշակույթի նախարարությունը, Վիեննայում ՀՀ դեսպանությունը, Ավստրիայում Հայ բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, ինչպես նաև Վիեննայի Հայ Առաքելական Եկեղեցական Վարչությունը և Ավստրայում «Արարատ» մարզական միությունը:
Փառատոնի ընթացքում Չինաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ավստրիայի և Էստոնիայի երգչախմբերի հետ «Սպեղանին» հանդես եկավ Վիեննայի լավագույն համերգային բեմահարթակներում. Վիեննայի քաղաքապետարանում, Շյոնբրունում, Վիեննայի ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Եվրոպայում ամենահայտնի երաժշտական սրահներից մեկը համարվող` «Մյուզիկֆերայն»-ում:
Կատարելով Կոմիտասի շարականները, Վ. Շարաֆյանի և Ե. Երկանայանի գործերը, «Սպեղանին» աչքի ընկավ իր անհատականությամբ և փայլուն ելույթներով, արժանանալով փառատոնի հանձնաժողովի ամենաբարձր գնահատականի: Հայկական խմբին շնորհվեց հատուկ մրցանակ և դափնեգիր:
«Սպեղանին» առանձին համերգով հանդես եկավ նաև Հունգարիայի Դյոր քաղաքի թանգարանի սրահում, որը կազմակերպվել էր տեղի Հայ ինքնավարության և ՀՀ դեսպանության կողմից:
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: