• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանի աշխատանքային այցը Վիեննա

19 սեպտեմբերի, 2012

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանի աշխատանքային այցը Վիեննա
 
Հայաստանյան պաստվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով նախարարական համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների կառավարական պատվիրակություններ:
Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անդամ երկրների կառավարությունները դեռևս 2012-ին պարտավորություն են ստանձնել ապահովել Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարումը:
Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր և արձանագրել լուրջ առաջընթաց տարածաշրջանի մակարդակով: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն էր, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակեց Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը կարևորեց Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնախնդիրների հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և ընթացիկ բարեփոխումները: Նախարարն առանձին հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների իր գործընկերների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: