• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ԱԷՄԳ-ում հավատարմագրված դեսպանների այցը ՌԴ Կալինինի ատոմակայան

05 փետրվարի, 2013

 

ԱԷՄԳ-ում հավատարմագրված դեսպանների այցը ՌԴ Կալինինի ատոմակայան
 
 
 
Փետրվարի 5-ից 6-ը ՌԴ ԱԳՆ և ՄիջուկայինԷներգիայիՊետականԲաժնետիրություն “Ռոսատոմ” ընկերության հրավերով ՌԴ Կալինինի ատոմակայան այցելեցին ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը, ՌԴ, ԻԻՀ, Ճապոնիայի, Չինաստանի, Գերմանիայի, ԱՄԷ, Կորեայի, Եգիպտոսի, Չեխիայի, Ռումինիայի, Հորդանանի դեսպանները, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ և մի շարք այլ երկրների փորձագետներ:
Այցի նպատակներ էր ատոմակայանի շահագործման ռուսական ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների  հետ ծանոթացումը և խաղաղ նպատակներ հետապնդող միջուկային էներգետիկայի օգտագործման բնագավառում համագործակցությունը:
Այցը դիտվում էր նաև որպես հունիսի 27-ից 29-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱԷՄԳ “Միջուկային Էներգիան 21-րդ դարում” խորագրով համաժողովի նախապատրաստական միջոցառում:
Այցը ներառում էր տեխնիկական շրջայց Կալինինի ատոմակայանի արտադրական հարթակ, այցելություն ուսումնավարժական ստորաբաժանումներ և հասարակական տեղեկատվական կենտրոն:
Այցի շրջանակներում տեղի ուենցած խորհրդակցության քննարկման առարկա էին` ատոմային բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայնների շահագործման և սարքավորման փորձը, անվտանգության համակարգերը և ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք իրականացվել են հատուկ միջոցառումների շրջանակներում, որոնք մշակվել էին Ֆուկուշիմայի կայանում տեղի ունեցած պատահարից հետո:
“Ռոսէներգատոմ” կոնցեռնի Գլխավոր տնօրենի տեղակալ, Ատոմակայանների միջազգային շահագործողների ասոցացիայի նախագահ Վ. Ասմոլովի հետ հանդիպման ժամանակ, վերջինս դեսպաններին ներկայացրեց ՌԴ կայանների անվտանգության բարձր մակարդակի ապահովման ծրագրերը: Դեսպանները հանդիպեցին նաև “Ռոսատոմ” ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան Նիկոլայ Սպասկիի հետ:
Այցի  շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահին կից միջուկային անվտանգության խորհրդի անդամ, պրոֆեսոր Վլադիմիր Ասմոլովի և Նիկոլայ Սպասկիի հետ: Քննարկվեցին միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջև համագործակցության առդի հարցերը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման և հին էներգաբլոկի ապահովության բարձրացման և կյանքի երկարացմանն առչնվող հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: