• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Ավստրիայում

28 ապրիլի, 2013

 

Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Ավստրիայում
 
Ս.թ. ապրիլի 24-ից 28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
 
Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը, Հարություն Տանիլը և Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ուսանող Նարեկ Սեֆերյանը: Դահլիճի հետ ծավալված քննարկումների շրջանակում Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաներին հուզող հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
 
Ապրիլի 27-ին Վիեննայում տեղակայված ուղղափառ ասորական համայնքի Մշակութային միության դահլիճում առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հպատակների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին ելույթով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի Ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման աշխատանքային խմբի ղեկավար դր. Թեսսա Հոֆմանը: Վերջինս ներկայացրեց քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հանգամանքները, անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005 թ. հունիսի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որի շրջանակներում անդրադարձ կա նաև ասորիների և Պոնտոսի հույների կոտորածներին: Հոֆմանը ներկայացրեց նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բեռլինում նախագծվող Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ գնացած հայերին, հույներին և ասորա-արամեացի-քաղդեացիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագիրը, որի համար արդեն իսկ որոշակի գումար է հատկացվել Բեռլինի քաղաքային և Բրանդենբուրգի երկրամասային իշխանությունների կողմից, և հորդորեց ներկաներին և Ավստրիայի շահագրգիռ կառույցներին հանգանակություններ կատարել: Միջոցառմանը ներկա էր դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
 
Ապրիլի 27-ի երեկոյան Ավստրիայի հանրային ORF 3 հեռուստաալիքը ցուցադրեց գերմանացի վավերագրող Էրիխ Ֆրիդլերի 2010 թվականին նկարահանած Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը:
 
Ապրիլի 28-ին Գրաց քաղաքի հայ եկեղեցական համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Գրացի Կալվարիենբերգ եկեղեցում, որին հաջորդեց մոմերով երթը դեպի Դոմինիկյան եկեղեցու սրահ, ուր տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա Գրացի հասարակայնության ներկայացուցիչների առջև ցուցադրվեց Էրիխ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը, որին հաջորդեց համերգային մասը՝ Գրացում հիմնադրված Բխիյան լարային քառյակի կատարմամբ:


 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: