• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Արարատ կոնյակի համտեսի միջոցառում Վիեննայում

19 նոյեմբերի, 2013

Արարատ կոնյակի համտեսի միջոցառում Վիեննայում

Ս.թ. նոյեմբերի 19-ին Վիեննայի Hotel de France հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Արարատ կոնյակի համտեսի միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և ԱՐԱՐԱՏ Երևանի կոնյակի գործարանը: Կազմակերպչական և մասնագիտական շրջանների ներկայության ապահովման հարցերում հայկական կողմին իր օժանդակությունը բերեց Ավստրիայի Գինեգործական եղբայրության և գինու ասպետների ընկերությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Ներկաներին ողջունեց ԱՐԱՐԱՏ Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: Գործարանի աշխատակցուհին ներկայացրեց Հայաստանում կոնյակի արտադրության սկզբնավորման և զարգացման պատմությունը, ներկա արտադրատեսականին, ինչպես նաև արարողության մասնակիցներին ծանոթացրեց համտեսի մասնագիտական նրբություններին: Համտեսի ամբողջ ընթացքում հնչում էր կենդանի ջազային երաժշտություն լիբանանահայ հայտնի ջազ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի կատարմամբ:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, առևտրատնտեսական շրջանների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ՝ դեսպանների մակարդակով, մասնագետ գինեգործներ, խմիչքի արտադրության և վաճառքի կազմակերպման հարցերում մասնագիտացած ընկերությունների ղեկավար անդամներ, լրագրողներ:
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում: Ներկաներն իրենց դրական տպավորությունն արտահայտեցին միջոցառման կազմակերպման մակարդակի առնչությամբ, ինչպես նաև բարձր գնահատեցին հայկական կոնյակի համային և որակական այլ հատկանիշները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: