• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին

13 մարտի, 2014

Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունը ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին


Ս.թ. մարտի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին:
Բարձրաստիճան համաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան Շվեդիայի թագուհի Սիլվիան, ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը և ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Վահան Պողոսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ Գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Ա. Հովակիմյանը իր ելույթում անդրադարձավ Թմրանյութերի դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարությանը` ընդգծելով անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված գործնական և օրենսդրական բարեփոխումները` թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Պարոն Հովակիմյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը` միջազգային հանրության հետ համատեղ շարունակելու պայքարել Թմրանյութերի համաշխարհային խնդրի դեմ:
Նախարարական բարձրաստիճան հանդիպման ավարտին համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ նախարարական հայտարարություն ` Թմրանյութերի դեմ համաշխարհային պայքարի միջազգային համապարփակ համագործակցության ռազմավարության վերաբերյալ 2009թ. ընդունված Քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացման մասին:

Վերջ
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: