• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ավստրիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք է

24 սեպտեմբերի, 2015
Ավստրիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք է
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Ավստրիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը հայ համայնքի քրտնաջան աշխատանքի արդյունք է. Արման Կիրակոսյան 24 Սեպտեմբեր, 2015 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգման տեղական հանձնաժողովի, Ավստրիայի հայկական համայնքի կառույցների համատեղ ջանքերի արդյունքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: «Իրականում Ավստրիայում նման հաջողության հասնելը հեշտ չէր, որովհետև այնտեղ թուրքական կես միլիոնանոց համայնք կա, իսկ հայկական համայնքն ընդամենը 5-6 հազար է, բայց դա էլ չխանգարեց, որպեսզի մենք հասնենք նրան, որ Ավստրիայի խորհրդարանը ճանաչի և դատապարտի Ցեղասպանությունը: Դա վերջին երկու տարիներին իմ գլխավորությամբ տեղական հանձնաժողովի և համայնքային կառույցների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- նշեց Կիրակոսյանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ նշված է՝ Ավստրո-Հունգարիան այդ տարիներին եղել է Թուրքիայի դաշնակիցը և որոշակի պատասխանատվություն է կրում այդ իրադարձությունների համար:
Դեսպանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ Ավստրիան, լինելով ԵՄ անդամ երկիր, որը հավասարակշռված ու զգուշավոր քաղաքականություն է վարում, ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: «Երբ Ավստրիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, Թուրքիան Ավստրիայից հետ կանչեց իր դեսպանին և մինչ օրս դեսպանը դեռ չի վերադարձել: Մեզ համար, իհարկե, եղել են դժվարություններ, սակայն մենք կարողացանք հաղթահարել դրանք և այնպես ենք հաղթահարել, որ Թուրքիան մինչև այս պահը դեսպանին հետ չի ուղարկել»,- եզրափակեց Արման Կիրակոսյանը:
Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները 2015թ. ապրիլի 22-ին ընդունել են համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Այն պաշտոնապես հրապարակվել է ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: