• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին

05 ապրիլի, 2016
Ավստրիայի, Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքները զորակցում են Արցախին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ,
ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Ավստրիայի,Դամասկոսի, Լոս Անջելեսի հայ համայնքներըը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և ի համերաշխություն Հայաստանի և Արցախի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր
համերաշխությունն ու զորակցությունը ցուցաբերելու նպատակով ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է
ձեռնարկել: Ավստրիայում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անունից բաց նամակ է կազմվել և
փոխանցվել երկրի բոլոր քաղաքական մարմիններին՝ երկրի նախագահի ու վարչապետի գրասենյակներ, Ավստրիայի
Դաշնային Ժողով, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին, արտաքին գերատեսչության ղեկավարին:
Նամակում ապրիլի 2-ից սկսած ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխելու և Ալիևի վարչակազմի
նկատմամբ ճնշում գործադրելու կոչ հնչեցնելուց բացի, դատապարտվել են Բաքվի արկածախնդիր քայլերը՝ ԼՂ
հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նույն նամակը ներկայացվել է նաև ավստրիական և
երկրում հավատարմագրված միջազգային ԶԼՄ-ներին:
Համայնքային կազմակերպությունները նաև բողոքի ցույց են անցկացրել Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակի
առջև, ուր ապրիլի 5-ին անցկացվում էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված ԼՂ-ում վերջին օրերին
ռազմական գործողությունների վերսկսմանը: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել ե Հայաստանի և ԼՂՀ դրոշները
և պարզել պաստառներ, որոնց վրա գրված էին «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն», «Ադրբեջա՛ն.
ձեռքդ հեռու Արցախից», «Հարգեք մեր կյանքի եւ ինքնորոշման իրավունքը», «ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դուք պետք է
դադարեցնեք Ալիևի ագրեսիան» կարգախոսները: Վիեննայի կենտրոնական Հելդենպլաց հրապարակի վրա
դիմավորելով ԵԱՀԿ գրասենյակ ժամանող արտերկրի ներկայացուցիչներին, ալիևյան արյունալի ռեժիմի դեմ բողոքող
մեր հայրենակիցները սուլոցներով և աղաղակներով են դիմավորել Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետներին:
Այնուհետև ցույցի մասնակիցները ԵԱՀԿ նախագահությանն են հանձնել նամակ, որում կոչ է արվում աջակցել ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը հասնելու
համար:
Ապրիլի 4-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի գլխավորությամբ
Սիրիայում ՀՀ դեսպանություն է այցելել դամասկոսահայերի պատվիրակությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ
Արհ. Տ. Հովսեփ Առնաուտյանը, Հայոց թեմի ազգային իշխանությունների անդամներ, միությունների ատենապետեր և
վարչությունների անդամներ:
Դամասկոսահայ պատվիրակությանն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը:
Գերաշնոր Տ. Արմաշ Եպիս. Նալբանդյանի նշել է, որ պատվիրակությունը եկել է դեսպանություն՝ դամասկոսահայերի
կողմից զորակություն հայտնելու Արցախի Հանրապետությանը հայ ժողովրդի համար այս ծանր օրերին:
Դեսպան Փոլադյանն իր կողմից շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարությանը՝ զորակցության համար և
ներկայացրել վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, ՀՀ բարձրագույն քաղաքական,
ռազմական և դիվանագիտական ղեկավարության կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև
միջազգային հանրության արձագանքները:
Առանձնահատուկ ընդգծվել է անցած տարիներին Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունների
և ԼՂ հիմնախնդիրը փակուղի մտցնելու ու այն ռազմական ճանապարհով լուծելու բացահայտ նկրտումների մասին:
Հանդիպման ավարտին դեսպան Փոլադյանը կրկին բարձր է գնահատել ավելի քան հինգ տարի պատերազմական ծանր
պայմաններում գոյատևող սիրիահայության հայրենասիրական մղումներն ու զորակցությունը հայրենիքի հողը
պաշտպանողներին:
Հարավային Կալիֆորնիայի համայնքային կառույցները նախաձեռնել են ստեղծել Արցախի աջակցության մարմին, որը
կհամակարգի Արցախին ուղղվող օգնությունը՝ նյութական, ֆինանսական, տեխնիկական կամ այլ: Նորաստեղծ
կառույցում ընդգրկված են երեք ավանդական կուսակցությունների, կրոնական երիտասարդական, բարեգործական
կառույցների և հայրենակցական միությունների ներկայացուցիչները: Արցախի աջակցության մարմինն առաջիկա
օրերին կներկայացնի գործունեության մանրամասները:
Արցախցիներին ամեն կերպ օգնելու գաղափարի շուրջ համախմբվել են նաև ամերիկահայ երիտասարդները, որոնք
հատուկ ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: