• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանին

19 մայիսի, 2025
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մայիսի 19-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 34-րդ նստաշրջանին։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հանձնաժողովի աշխատանքն ավելի մեծ ուշադրություն է գրավում աշխարհաքաղաքական և անվտանգային վատթարացող միջավայրում, որը խաթարում է արդարադատության արդյունավետ համակարգերի հիմքերը, մեծացնում հասարակությունների խոցելիությունը և նպաստում անդրազգային հանցագործությունների տարածմանը, այդ թվում՝ դրանց նոր և ի հայտ եկող դրսևորումներով։ Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության, միգրանտների անօրինական տեղափոխման և մարդկանց թրաֆիքինգի, կոռուպցիայի և փողերի լվացման փոխկապակցված դրսևորումները այն սպառնալիքների շարքում են, որոնց դեմ ոչ մի երկիր չի կարող պայքարել միայնակ։

Այս համատեքստում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է միջազգային համագործակցության ընդլայնումը և անդրադարձել հանցավորության հասցեագրման ուղղությամբ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հետ իրականացվող աշխատանքներին։ 

ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է արդարադատության հավասար հասանելիության կարևորությունը առավել անվտանգ և կենսունակ հասարակություն կառուցելու համար։ 

Արձանագրվել է, որ միջազգային հանրությունը աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ մեր անմիջական հարևանությամբ, ականատես է լինում դատական համակարգի չարաշահմանը՝ քաղաքական հետապնդումների և շինծու դատավարությունների դրսևորումներով, որոնք զուգորդվում են նվաստացնող վերաբերմունքի, պատշաճ իրավաբանական ներկայացուցչությունից, օգնությունից և խորհրդատվության հասանելիությունից զրկելու հետ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Բոլոր մարդկանց իրավունքները հավասարապես պաշտպանող քրեական արդարադատության համակարգի ապահովումը պետությունների հիմնական պարտավորություններից է:

Ընդգծվել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, այդ թվում՝ կիբեռտարածքում, որպես ծանր հանցագործությունները, վայրագոււթյուններն ու բռնության այլ ձևերը խթանող գործոն: Ատելության խոսքի իրավական կարգավիճակի երկիմաստությունը չպետք է ծառայի որպես անբավարար իրավական արձագանքի արդարացում։

Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալ երկիր՝ Հայաստանը կարևորել է շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունների հասցեագրումը՝ ուղղված կենսաբազմազանության կորստի կանխմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: