• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովին

17 սեպտեմբերի, 2025
Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանին:

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱԷՄԳ հետ բոլոր ուղղություններով ընթացող համագործակցությունը, վերջինիս բացառիկ փորձը և հեղինակությունը միջուկային ապահովության գնահատման գործում՝ այս համատեքստում ընդգծելով ԱԷՄԳ փորձագիտական ​​​​և խորհրդատվական առաքելությունների շարունակական այցերը Հայաստան:

ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ 

Ընդգծվել է Հայկական ԱԷԿ-ի ռազմավարական նշանակությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսական աճի ապահովման գործում՝ վերահաստատելով՝ ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովելու ՀԱԷԿ անվտանգ և ապահով շահագործումը՝ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին և ԱԷՄԳ կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը և ապագայում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։

Գոհունակությամբ նշվել է, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային ապահովության հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել։ Միաժամանակ, ԱԷՄԳ-ն շարունակում է Հայաստանի համար ներկայացել երաշխիքների համապարփակ ապահովման վերաբերյալ եզրակացություններ։

ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև այլ ոլորտներում Հայաստանի և ԱԷՄԳ միջև արդյունավետ համագործակցությանը և բարձր գնահատել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում ՀՀ կարողությունների զարգացման և տեխնիկական ապահովման գործում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տրամադրվող շարունակական աջակցության համար։

Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT)՝ ընդգծելով NPT բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ մշակելու, հետազոտելու, արտադրելու և օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ սկզբունքային դիրքորոշումը խաղաղ միջուկային օբյեկտների նկատմամբ զինված հարձակումների կամ հարձակումների սպառնալիքների անթույլատրելիության վերաբերյալ՝ ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսների համապատասխան բանաձևերի և որոշումների համաձայն, և կոչ արել ԱԷՄԳ բոլոր անդամ պետություններին զգոն լինել հնարավոր աղետալի հետևանքների վերաբերյալ:

ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 69-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի և ՀԱՅԱՏՈՄ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: