• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն Վիեննայում

02 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 2-ին Վիեննայի հանրահայտ Դիվանագիտական Ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 34-ամյակին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Ելույթով հանդես է եկել նաև Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Հաննա Լիկոն:

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը Ավստրիայի Հանրապետության հետ հաստատել է ամուր և բարգավաճ գործընկերություն, ներառյալ՝ ՀՀ-ԵՄ միջև առկա դինամիկ գործընկերության շրջանակներում։

Նա նշել է, որ Հայաստանը բազմակողմանիության անսասան աջակից է, և այս ոգով է իր նպաստը բերում Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներում։ Այս ոգով է նաև Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու երկու նշանակալի միջոցառում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։

Անդրադառնալով ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը՝ դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակի տարում խաղաղության ձգտումը կարող է կրկին միավորել երկրներին՝ ինչպես դա տեղի ունեցավ կես դար առաջ։

Իր ելույթում դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագրին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների դարաշրջանի բացման գործում։

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների, ինչպես նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, մշտական ներկայացուցիչներ և դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավստրիահայ համայնքի անդամներ, լրագրողներ, մշակույթի և գիտության ոլորտի գործիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: