• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ կայացավ Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառում

26 հունիսի, 2026

Հունիսի 26-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանի նախագահությամբ կայացավ Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված բարձրաստիճան միջոցառում՝ «Թմրամիջոցների համաշխարհային խնդիրը. տևական հարցեր, արդի մարտահրավերներ և նորարարական արձագանքներ» խորագրով։

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Մոնիկա Քաթինա Ջուման։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Թմրամիջոցների՝ 2026 թվականի համաշխարհային զեկույցի շնորհանդեսը։ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը մանրամասն ներկայացնում է թմրամիջոցների համաշխարհային շուկայի զարգացումները, ապօրինի շրջանառության միտումները, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային քաղաքականության վրա ազդող հիմնական մարտահրավերները։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի եզակի պատասխանատվությունը գնահատելու իրականացված աշխատանքը, վեր հանելու ոլորտում առկա զարգացումները, կանխատեսելու ի հայտ եկող սպառնալիքները և, անհրաժեշտության դեպքում, համատեղ որոշումներ կայացնելու՝ թմրամիջոցների համաշխարհային վերահսկողության համակարգն ամրապնդելու համար։ Նա ընդգծել է Թմրամիջոցների համաշխարհային զեկույցի կարևորությունը այս աշխատանքները ամփոփելու, համակարգելու և ապագա ջանքերը նախանշելու ուղղությամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի նախագահ Սեվիլ Աթասոյը, Եվրոպական Միության Թմրամիջոցների գործակալության գործադիր տնօրեն, դոկտոր Լորեյն Նոլանը, Վիեննայում հավատարմագրված տասնյակ մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: