• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՄԱԿ Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (Commission for Crime Prevention and Criminal Justice - CCPCJ) 31-րդ նստաշրջանի մասին

20 մայիսի, 2022

Մայիսի 16-ից 20-ը Վիեննայում կայացավ ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (Commission for Crime Prevention and Criminal Justice - CCPCJ) 31-րդ նստաշրջանը, որին ակտիվ մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ:

ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության փոխնախարար Արմինե Սարգսյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ, ՀՀ Գլխավոր դատախազության, ՀՀ մաքսային ծառայության ներկայացուցիչները և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետները:

Մայիսի 16-ին նստաշրջանի օրակարգի ՚՚Ընդհանուր քննարկում՚՚ կետի ներքո ելույթով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:

Իր ելույթում նա կարևորեց CCPCJ մանդատը և գործունեությունը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության բնագավռում՝ միևնույն ժամանակ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է էլ ավելի մեծ ջանքեր գործադրի այս ուղղությամբ, քանի որ այնպիսի հանցավորություններ, ինչպիսիք են կոռուպցիան, կազմակերպված հանցավորությունը, խտրականության և ատելության հիմքով հանցավորությունները, մշակութային ժառանգության դեմ ուղղված հանցանքներները, ինչպես նաև ահաբեկչության տարբեր դրսևորումները, շարունակում են զրկանքներ և տառապանք պատճառել:

Իր ելույթում դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձավ օտարերկյա ահաբեկիչ զինյալների վարձակալության և դրանց՝ հակամարտություններում օգտագործելու խնդրին, ինչպես նաև կարևորեց մշակութային ժառանգության դեմ ուղղված հանցավորությունների՝ որպես խտկանության և ատելության դրսևորման, կանխարգելումը:

Դեսպան Պապիկյանն անդրադարձավ նաև Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային և միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին վկայող բազմաթիվ փաստերին և էլեկտրոնային վկայություններին: Այս համատեքստում նա նշեց, որ չնայած բազմաթիվ այդ վկայությունների, որևէ գործողություն մեղավորներին պատժելու և այդ հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու չի ձեռնարկվել:

Քննարկումների ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց նաև Արցախի անկախացման գործընթացը և շեշտեց, որ անկախության 30 տարիների ընթացքում արցախահայությունը ձևավորել է կառավարման ժողովրդավարական համակարգ, որտեղ ապահովում է օրենքի գերակայությունը և հարգվում են մարդու իրավունքները: Նա շեշտեց, որ Արցախի ժողովրդի այս ձեռբերումները պարբերաբար արձանագրվել են մի շարք միջազգային կառույցների կողմից, մասնավորապես Freedom House-ի աշխարհում ժողովրդավարության տարեկան հրապարակման մեջ Արցախի ժողովրդավարության վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանինը:

ՀՀ պատվիրակը շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է տեղեկացնել իր գործընկերներին, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակող ձևաչափերում Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության համատեքստում իրագործած բազմաթիվ հանցավորությունների մասին՝ բարձրացնելու համար միջազգային հանրության տեղեկացվածությունը:

ՀՀ ներկայացուցիչը խոսեց նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն համար ՀՀ կառավարության հանձնառության՝ մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար տարրերի, արցախահայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի մասին:

Մայիսի 17-ին կայացավ թեմատիկ քննարկում, որը նվիրված էր քրեական արդարադատությունում թվային վկայության/ապացույցների օգտագործման ամրապնդման և կիբերհանցավորության դեմ պայքարի խնդիրներին:

ՀՀ պատվիրակությունն իր ելույթում նշեց, որ էլեկտրոնային կամ թվային ապացույցները բացառիկ հնարավորություն են ընձեռում իրավապահ մարմիններին հանցավորության, հատկապես, անդրազգային հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու առումով: Այս համատեքստում կարևորվեց ազգային կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետություն-հասարակություն համագործակցության ընդլայնումը և տարբեր շահագրգիռ դերակատարների ներգրավվումը: Կարևորվեց նաև միջազգային համագործակցությունը և համապատասխան միջազգային իրավակարգավորումների, նորմերի և չափանիշնների մշակումը:

Հայաստանի պատվիրակը նաև անդրադարձավ հակամարտություններին վերաբերող և հատկապես միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների մասին վկայող ապացույցների կենսական նշանակությանը՝ մեղավորների պատժելու տեանկյունից:

Մայիսի 18-ին քննարկվեց ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ միջազգային փաստաթղթերի վավերացման և կիրառման հարցը:

ՀՀ պատվիրակությունն իր ելույթում անդրադարձավ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների խնդրին: Մասնավորապես, վկայակոչելով ՄԱԿ ԳԱ 76-187 բանաձևը, ընդգծվեց անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ հատկապես օտարերկրյա ահաբեկիչ զինյալների նույնականացման, դրանց տեղաշարժը կանխելու, ինչպես նաև օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ֆինանսավորումը, մոբիլիզացիան, հավաքագրումը և կազմակերպումը կանխելու նպատակով:

ՀՀ պատվիրակն իր ելույթում շեշտեց հետևյալ կարևոր կետերը՝

  • Օտարկրյա ահաբեկիչ զինյալներին հավաքագրողներին քրեական պատասխանատվության ենթարկումը և հավաքագրող կազմակերպությունների դեմ պատժամիջոցների կիրառումը;
  • Ապօրինի ֆինանսական հոսքերի և կոռուպցիայից ձևավորված եկամուտների նույնականացումը և դրանց օգտագործման կանխումը;
  • Օտարերկյա ահաբեկիչ զինյալներին տեղափոխող/փոխադրողների նույնականացումը և դրանց դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը;
  • Հաշվի առնելով հրազենի արտահոսքի վտանգը, ներառյալ պետական պաշարներից՝ զենք արտադրող և արտահանող կառույցների կողմից վերջնական օգտագործողների համար առավել ընդգրկուն լիցեզավորման մեխանիզմների ներդրումը:

Մայիսի 19-ին նստաշրջանի շրջանակներում առցանց կազմակերպվեց հարակից միջոցառում ՚՚Հայաստան. Ձեռքբերումներ և մարտահրավերներ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում՚՚ խորագրով:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության, UNODC Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային գրասենյակի, ՀՀ ԱԳՆ և Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն անշեղորեն աշխատում է UNODC-ի հետ երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ուղղությամբ՝ ձգտելով առավելագույնս օգտվել կազմակերպությունում կուտակած գիտելիքից, փորձից և փորձառությունից, ինչը կարևոր է Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետ իրականացնելու տեսանկյունից:

Հարակից միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ արդարադատության փոխնախարար Արմինե Սարգսյանը, ով ներկայացրեց Հայաստանում իրականացվող համապարփակ իրավական բարեփոխումները, Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով խոսեց կոռուպցիայի կանխարգելման բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և մարտահրավերների մասին, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային առողջության դեմ հանցավորությունների վարչության տնօրենի տեղակալ Գևորգ Սարգսյանը, ով խոսեց թմրամիջոցների թրաֆիքինգի և այլ հանցավորությունների դեմ պայքարի մասին:

Միջոցառմանը որպես բանախոս հանդես եկան նաև Հայաստանում ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP) և UNODC կենտրոնակայանի ներկայացուցիչներ:

Մայիսի 20-ին նստաշրջանն ավարտեց իր աշխատանքները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: