• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • ԷԼԵԿՏՐՐՈՆԱՅԻՆ ՀՅՈԻՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

17 հունվարի, 2023

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և  պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագերի իրականացումը:  

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: