• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • ԷԼԵԿՏՐՐՈՆԱՅԻՆ ՀՅՈԻՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ

27 փետրվարի, 2023

1988թ. փետրվարի 27-29-ին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնց հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվեցին։

Հայերի դեմ իրականացված ջարդերն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն ինքնորոշման, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու խաղաղ և ժողովրդավարական պայքարը բռնի ուժով ճնշելու նպատակ էին հետապնդում։ Այդ պայքարի մեկնարկն ազդարարեց 1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած պատմական որոշումը, որը պարտադրված էր տասնամյակներ շարունակ արցախահայության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված խտրականության և բռնաճնշումների քաղաքականությամբ։

Հայերի դեմ բռանարարքներն ու էթնիկ զտումները շարունակվեցին Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, որոնց արդյունքում շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական, ինչն ի վերջո հանգեցրեց Ադրբեջանի ամբողջական հայաթափմանը։

Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրեց նույն գործելաոճը՝ փորձելով ուժի կիրառմամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը․ 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմն ու դրա հումանիտար հետևանքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ 1988 թ․ որոշման հիմքում ընկած պատճառները և վտանգները շարունակում են արդիական լինել։

Այսօր ևս արդեն երկուսուկես ամսից ավել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող, հումանիտար ճգնաժամին առերեսվող և էթնիկ զտման փորձության առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում հրամայական է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխավորումը: Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է։ Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:

Այսօր էլ, անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: