• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • ԷԼԵԿՏՐՐՈՆԱՅԻՆ ՀՅՈԻՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան

20 հուլիսի, 2023
Հուլիսի 20-ին Վիեննայում Հայաստանի դեսպանության և մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպվեց արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:
 
Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների ներկայացուցիչներ, պատվո հյուպատոսներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտոտինգերը:
 
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվեց շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:
 
Մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահի կողմից:
 
***
 
2019թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: