• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը

12 մարտի, 2024

Մարտի 12-ին Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայում Ֆրանկոֆոնիայի գարնան շրջանակներում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որը նվիրված էր կանաչ տուրիզմ թեմային:

Միջոցառումը կազմակերպվել էր Վիեննայի ֆրանսախոս դեսպանների խմբի (GAF) կողմից՝ Վիեննայում և Ժնևում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մշտական ներկայացուցչության աջակցությամբ:

Վիեննայի ֆրանսախոս դեսպանների խումբը, որը 2023թ. ապրիլից նախագահում է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Այս տարի, խմբում ՀՀ նախագահության նախաձեռնությամբ, այն առաջին անգամ անցկացվեց Ֆրանկոֆոնիայի ավանի ձևաչափով:

Միջոցառման բացման արարողությանը ելույթով հանդես եկավ դեսպան Արմեն Պապիկյանը, ով իր խոսքում կարևորեց ՖՄԿ անդամ պետությունների ջանքերը կանաչ տուրիզմի՝ որպես կանաչ տնտեսության տարրի զարգացման ուղղությամբ: Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի ավանը հոյակապ հնարավորություն է ևս մեկ անգամ ցուցադրելու և տոնելու այն ընդհանուր արժեքները որոնց շուրջ միավորված են ՖՄԿ անդամ երկրները՝ միաժամանակ շեշտելով մշակութային բազմազանությունը:

Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում մասնակից պետություններն ազգային տաղավարներում ներկայացրին էկոտուրիզմի ոլորտում իրենց գրավչությունը և ուղղությունները:

Հայկական տաղավարում ցուցադրվել են Հայաստանում էկոտուրիզմի թեմային նվիրված տեղեկատվական նյութեր, գրքեր, հուշանվերներ, ցուցադրվել է Հայաստանի տեսարժան վայրերի մասին տեսահոլովակ: Հյուրերն համտեսել են հայկական քաղցրավենիք:

Միջոցառման խորագրի շուրջ կազմակերպվեցին նաև մի շարք միջոցառումներ՝ կանաչ զբոսաշրջությանը նվիրված ֆրանսերեն լեզվի արհեստանոց, կլոր սեղան, ինչպես նաև ֆիլմի ցուցադրություն:

Միջոցառմանը մասնակցեցին ավստրիացի և սլովակ պաշտոնյաներ, Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: