• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովի աշխատանքներին

20 սեպտեմբերի, 2024
Ս․թ․ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին։
 
Նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։
 
Գլխավոր համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել ԱԷՄԳ մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
 
Պատվիրակության ղեկավար Հակոբ Վարդանյանը հանդես է եկել ազգային ելույթով՝ ներկայացնելով, մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
 
ՀՀ պատվիրակության կազմում են Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը, ՀԱԷԿ տնօրինությունը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ՄՆ ներկայացուցիչները։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: