• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ դեսպանի հանդիպումը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտորի հետ և մասկացությունը Տավուշի մարզի Առաքելոց վանական համալիրին նվիրված միջոցառումներին

07 մայիսի, 2025

Մայիսի 7-ին ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի «Փարիզ Լոդրոնի» համալսարանի ռեկտոր Բերնարդ Ֆյուգենշուհի հետ՝ քննարկելու համագործակցության հետագա հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Զալցբուրգի Փարիզ Լոդրոնի համալսարանի միջև հայագիտության խթանման մասին փոխըմբռնման հուշագիր:

Նույն օրը դեսպան Հովհաննիսյանը մասնակցել է Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների և մշակութային ժառանգության վայրերի ծրագրի 2025թ. ցանկում ընդգրկվելու կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացմանը և գիտական սեմինարին՝ հանդես գալով բացման ելույթներով:

ՀՀ դեսպանը բարձր է գնահատել համալսարանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների խթանման գործում՝ խիստ կարևորելով դրա նշանակությունը Հայաստանի համար: Դեսպան Հովհաննիսյանը, ի դեմս ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտի, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք չեն խնայել հայկական մշակութային կոթողների պաշտպանության գործում՝ նպաստելով նաև դրանց համաշխարհային ճանաչմանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Յասմին Դում-Թրագուտը, եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցի ներկայացուցիչ Գայանե Կասնատին և «Blue Shield Austria»-ի ներկայացուցիչ Կոնստանտին Շտաուս-Ռաուշը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: