• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով Վիեննայում

29 ապրիլի, 2026

Ապրիլի 29-ին Վիեննայում, Ավստրիայի դաշնային տնտեսական պալատում կայացել է Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Ավստրիայի էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ներդրումների աջակցման կենտրոնի և Ավստրիայի դաշնային տնտեսական պալատի ներկայացուցիչներ:

Գործարար համաժողովին ներկա են գտնվել շուրջ մեկ տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և շուրջ չորս տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ Ավստրիայից:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները, ներդրումային հնարավորությունները, զարգացման ներուժ ունեցող ոլորտները, հարկային դաշտը, միջազգային հեղինակավոր գործակալությունների զեկույցներն ու վարկանիշերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող մասշտաբային նախագծերին, «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» ծրագրերին, ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը, Ավստրիայի հետ երկկողմ առևտրի զարգացման միտումներին և այլ հարցերին:

Ավստրիացի գործարարները ներկայացրել են Հայաստանում իրենց աշխատանքի փորձը, մինչ հայ գործարարները ներկայացրել են իրենց ոլորտներում ավստրիական կողմի հետ համագործակցության հնարավորությունները։

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով Ավստրիայի հետ երկկողմ քաղաքական կապերին, պատմական և մշակութային առնչություններին, Եվրոպական միության հետ հարաբերությունների ընդլայնմանը։ Այս ամուր հենքի վրա, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստան-Ավստրիա տնտեսական հարաբերությունների խճանկարը և դրանց զանգացման հեռանկարները։ Նա ընդգծել է նախորդ տարի Վիեննայում կայացած միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի արդյունքների կատարման կարևորությունը, որոնցից մեկն էլ այս բիզնես համաժողովի իրականացումն էր։

Համաժողովի բացման նիստից հետո գործարարները հնարավորություն են ստացել անմիջական շփման միջոցով ծանոթանալ միմյանց գործունեությանը և ծրագրերին, քննարկել համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև հարցեր ուղղել հիմնական բանախոսներին և հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: