• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

32-րդ ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական ֆորումը

11 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 10-11-ը Պրահայում կայացել է 32-րդ ԵԱՀԿ Տնտեսական և բնապահպանական ֆորումը` «ԵԱՀԿ տարածքում անվտանգության և կայունության ամրապնդում՝ կանխատեսող տեխնոլոգիաների և գիտության վրա հիմնված դիվանագիտության միջոցով» խորագրի ներքո:

Ֆորումի շրջանակներում «Գիտության դերը դիվանագիտության մեջ» նիստին հիմնական ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններն ու տեսլականը՝ անդրադառնալով գիտության և դիվանագիտության փոխլրացնող դերին գլոբալ բնապահպանական մարտահրավերների հասցեագրման գործում։

Ֆորումին ազգային ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը: Իր ելույթում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԵԱՀԿ տարածաշրջանում նոր և զարգացող տեխնոլոգիաների ազդեցությանը, դրանց ընձեռած հնարավորություններին և հնարավոր անվտանգային մարտահրավերներին։ Նա ներկայացրել է նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի փորձը՝ անդրադառնալով «TUMO» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը և վերջերս գործարկված «Firebird AI Factory»-ին։

Դեսպան Հովհաննիսյանը անդրադարձ է կատարել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման, տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման և Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության ու բարգավաճման խթանման կարևոր գործոնի։

Ի գիտություն. Տնտեսական և բնապահպանական ֆորումը այս ոլորտում ԵԱՀԿ տարեկան գլխավոր միջոցառումն է։ Այն անդրադառնում է ԵԱՀԿ պարտավոությունների կատարմանը, առկա և նոր մարտահրավերներին և դրանց հասցեագրման ու հաղթահարման ուղիներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: