• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվել է Վիեննայում

18 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 18-ին Վիեննայի հանրահայտ «Haus der Ingenieure» հանդիսությունների սրահում կայացել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված դաշնամուրային համերգ և ընդունելություն:

Միջոցառմանը բացման ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Նիկոլաուս Լուտերոտին:

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ անկախության տոնը առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի հազարամյակների պատմության մեջ, քանի որ հինգ դար շարունակ բազմաթիվ սերունդներ են պայքարել և զոհողությունների գնացել այն վերականգնելու համար։ Նրանք առաջնորդվել են այն կուռ գիտակցությամբ, որ անկախ պետականությունը մեր ազգային ինքնության և հարուստ մշակույթի պահպանման և զարգացման գլխավոր գրավականն է։ 

Դեսպան Հովհաննսյանը բարձր է գնահատել Ավստրիայի հետ հաստատված աշխույժ փոխգործակցությունը՝ քաղաքական երկխոսությունը, տնտեսական, մշակութային և կրթական կապերը և վստահություն հայտնել, որ միասնական ջանքերով դրանք առավել կխորացվեն։ Նա անդրադարձել է նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների շրջանակներում գործընկերությանը՝ այս առումով առանձնանշելով Հայաստան-ԵՄ առաջին գագթանաժողովը։ Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է նաև այս տարի Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կարևորությունը և Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը նույնպես հյուրընկալվելու է Հայաստանում։

Դեսպան Հովհաննիսյանը, ներկայացնելով Հայաստանը որպես բազմակողմանիության ջատագով երկիր, անդրադարձել է միջազգային կազմակերպություններում ՀՀ աճող ներգրավվածությանը, մասնավորապես՝ վկայակոչելով այս տարվա ընթացքում Վիեննայում Հայաստանի նախագահությունը ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովում (CND)։

Գլխավոր տնօրեն Նիկոլաուս Լուտերոտին իր ելույթում, շնորհավորելով Հայաստանին անկախության 35-ամյակի կապակցությամբ, անդրադարձել է Հայաստան-Ավստրիա ամուր հարաբերություններին և վստահություն հայտնել դրանց ակտիվ և շարունակական զարգացման վերաբերյալ։

Պաշտոնական ելույթներին հետևել է համերգ՝ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի կատարմամբ, որի ժամանակ հնչել են հայ անվանի երգահանների ստեղծագործություններ: Նրան ձայնակցել է երիտասարդ սոպրանո Կարինե Միքայելյանը։ 

Հանդիսավոր երեկոն շարունակվել է պաշտոնական ընդունելությամբ, որի ժամանակ հյուրասիրվել են հայկական գինի և կոնյակ։  

Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդը և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ, Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, մշտական ներկայացուցիչներ և դիվանագետներ, Ավստրիայի հայ համայնքի անդամներ, լրագրողներ, մշակույթի, արվեստի և գիտության ոլորտի գործիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: