• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Դեսպան Աշոտ Հովակիմյանի այցը Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամաս

13 նմբ, 2025

Հունվարի 26-27-ը աշխատանքային այցով Ավստրիայի Ֆորարլբերգ (Vorarlberg) երկրամասում էր գտնվում դեսպան Աշոտ Հովակիմյանը: Դեսպանը Բրեգենցում հանդիպումներ է ունեցել Ֆորարլբերգ երկրամասի ղեկավար Հերբերտ Զաուզգրուբերի եւ խորհրդարանի նախագահ Բերնադետե Մեննելի հետ: Քննարկվել են դեռեւս խորհրդային ժամանակներից ձեւավորված Հայաստան-Ֆորարլբերգ գործընկերության շրջանակներում քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցության հնարավորությունները, Ֆորարլբերգի եւ Հայաստանի Գեղարքունիքի մարզի միջեւ գործընկերական կապերի հաստատման հեռանկարները:

 Հունվարի 26-ին Դորնբիրն քաղաքում Ֆորարլբերգ երկրամասի ORF հեռուստաընկերությունում տեղի է ունեցել «Հայաստան. հուսահատության եւ հույսի միջեւ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել Հայաստանի դեսպանը, Ֆորարլբերգի երկրամասի խորհրդարանի նախագահը, երկրամասի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լիխտենշտեյնի կառավարության անդամները, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Ֆիլմը ստեղծվել է 2010 թ. սեպտեմբերին ORF-ի ներկայացուցիչների Հայաստան այցելության ընթացքում կատարված նկարահանումների հիման վրա եւ ներկայացնում է Ավստրիայի Caritas-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերը:
 
Ֆորարլբերգի Caritas-ը եւ Լիխտենշտեյնի կառավարությունը ֆինանսավորում են Հայաստանում «Միգրացիա եւ զարգացում» ծրագիրը: Լիխտենշտեյնի կառավարությունը այս ծրագրի համար հատկացրել է շուրջ 585.000 եվրո, իսկ Ֆորարլբերգի Caritas-ը` 130.000 եվրո:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: