• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ժնեւում տեղի է ունեցել ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի «Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր» ֆիլմի ցուցադրումն ու համանուն գրքի ներկայացումը

19 սեպ, 2025

Ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նշանավորման միջոցառումների շրջանակում, Ժնեւի Դելիս համայնքային կինոդահլիճում շվեյցարական հանդիսատեսի համար տեղի ունեցավ ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի «Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր» ֆիլմի ցուցադրումը եւ համանուն գրքի ներկայացումը:

Միջոցառման ընթացքում հեղինակը նշեց, որ իր ֆիլմով եւ գրքով փորձել է ներկայացնել իր ընկալած Հայաստանը` «իր Հայաստանը»` աշխատասեր, կենսունակ` իր ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը: Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթեւում, Մեղրիում, Գյումրիում, Իջեւանում, Սեւանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կատարված նկարահանումները: Թե ֆիլմը եւ թե գիրքը ներկայացնում են դարերի ընթացքում Հայաստանի պատմական կարեւոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունը` կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ճարտարապետական հնագույն հուշարձանները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:

Ֆիլմի ցուցադրումը եւ գրքի ներկայացումը շվեյցարական հանդիսատեսի համար նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: