• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

19 սեպ, 2025

Մայիսի 8-ին տեղի են ունեցել Ավստրիայում գտնվող Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 66-րդ ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցել են Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի դեսպանության աշխատակիցները, Ավստրիայում հայ ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները: Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղկեպսակներ դրեցին դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԱՊՀ մի շարք երկրների դեսպաններ:

Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողի, ինչպես նաև Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:

ՀՀ դեսպանությունը մայիսի 9-ին մասնակցել է 1945թ. ապրիլին Վիեննայի «Reichsbrücke» կամուրջի վերացմանը խոչընդոտող սովետական զինվորների հիշատակին տեղադրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 66-րդ տարելիցի կապակցությամբ Վիեննայի կենտրոնական գերեզմանատան Խորհրդային զինվորի հուշարձանին, Վիեննայի Շվարցենբերգ հրապարակի Խորհրդային զինվորի հուշակոթողին:

Նույն օրը ՌԴ դեսպանությունում Ավստրիայում ՀՀ և ԱՊՀ այլ երկրների դեսպանությունների կողմից կազմակերպվել է համատեղ ընդունելություն, որին մասնակցել են Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Ավստրիայում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: