• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական պարահանդեսը

19 սեպ, 2025

Լոս Անջելեսում կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական` 60-րդ պարահանդեսը, որը կազմակերպվում է նվագախմբի միջազգային հանձնախմբի ուժերով:

Այդ հանձնախմբում ընդգրկված են երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ եւ Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների կանայք:

Այս անգամ Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի պարահանդեսն անցկացվել է ՀՀ հովանու ներքո եւ նվիրվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Los Angeles Times թերթի տեղեկատվական հովանավորությամբ եւ Արմավիա ընկերության աջակցությամբ:

Պարահանդեսի ընթացքում ներկայացվել է հայկական դասական երաժշտություն` Ա. Խաչատրյանի, Տ. Չուխաջյանի, Ա. Տիգրանյանի ստեղծագործություններից, հայկական ազգային պարարվեստ` Վարդան եւ Սիրանույշ Գեւորգյաններ պարային ստուդիայի սաների կողմից եւ հայկական ժամանակակից ջազային երաժշտություն` Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ:

Ցուցադրվել է Հայաստանի մշակութային, պատմական կոթողներն ու տուրիստական վայրերը ներկայացնող ֆիլմ:

Հատուկ պարահանդեսին մասնակցելու նպատակով Լոս Անջելես է ժամանել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բարիտոն Վլադիմիր Չեռնովը, որը կատարել է Յան Քրուզի «4 նոկտյուրնը»` գրված Մ. Մեծարենցի, Վ, Տերյանի եւ Գ. Մահարու ստեղծագործությունների հիման վրա:

«Հպարտ ենք ներկայացված լինել այս իրապես բարձրաճաշակ երեկոյին, որը բազմամշակութային քաղաքի խոշորագույն իրադարձություններից մեկն է:

«Հավերժության մեղեդի» խորագիրը, որով այսօր ներկայացված է հայկական երաժշտությունը, արտացոլում է մեր ինքնությունն ու հազարամյա մշակույթը: Հուսով ենք` պարահանդեսը լոսանջելեսցիներին հնարավորություն կընձեռի առավել լավ ճանաչել Հայաստանն ու հայ մշակույթը»,-նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պարահանդեսը ողջունել է նաեւ Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի ղեկավար` աշխարհահռչակ Գուստավո Դուդամելը: Նա ընդգծել է, որ խոշորագույն մշակութային միջոցառման հասույթը կուղղվի կրթական ծրագրերի իրականացմանը:

Պարահանդեսին մասնակցել են ավելի քան 400 երաժշտասերներ, այդ թվում` տասնյակ երկրների դիվանագետներ:

Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի պարահանդեսի ընթացքում հայտարարվել է Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: