• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Վիեննայում

19 սեպ, 2025

Ապրիլի 22-ին և 24-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Կիրակի օրը` ապրիլի 22-ի կեսօրին, Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց պատարագ` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Պատարագից հետո վիեննահայությունը, հիմնականում հայկական երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ովքեր ներկայացնում էին Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հայ ուսանողների միությունը, Սպորտային միությունը, Եկեղեցական խորհուրդի շուրջը համախմբված երիտասարդներ, համայնքի տարեց և հեղինակավոր անդամների ուղեկցությամբ սգո երթ կազմակերպեցին դեպի քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ստեֆանի տաճար: Տաճարի հարակից հրապարակում սգո թափորի մասնակիցներն անցորդներին բաժանեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պաստառներ, հնչեցրեցին հայրենասիրական երգեր:

Երեքշաբթի օրը` ապրիլի 24-ի առավոտյան, Վիեննայում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց սգո պատարագ` ի ոգեկոչում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի: Պատարագը մատուցեց Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Ներկա էին Ավստրիայի հասարակայնության, հայ համայնքային կազմակերպությունների, Մխիթարյան Միաբանության, ավստրիական և գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ դեսպանության և Վիեննայում հավատարմագրված հայաստանյան առաքելությունների անձնակազմը:

Պատարագի ավարտին` միջօրեին, ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նույն օրը հիշատակի միջոցառումներին մասնակցող հայ, ավստրիացի և Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնում գտնվող Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանին:
Ֆրանց Վերֆելի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Künstlerhauskino-յում տեղի ունեցավ գերմանացի կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի` 2010-ին նկարահանած «ԱՂԵՏ» /Ցեղասպանություն/ փաստագրական-վավերագրական ֆիլմի նախադիտում-պրեմիերան Ավստրիայում: Ֆիլմի ցուցադրության կազմակերպիչներն էին Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական վարչությունը և Վիեննայի Künstlerhauskino-ի տնօրինությունը: Պաշտոնական հովանավորն էր Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ցեղասպանության տարելիցի շրջանակներում կինոսրահում ներկա ավելի քան 300-հոգանոց հանդիսատեսի առաջ (ավստրիացի բարձրաստիճան հյուրեր, Վիեննայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայկական միությունների անդամներ) բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ազենբաուերը, որից հետո խոսք վերցրեց միջոցառումը վարող, Ավստրիայի առաջատար ORF հանրային հեռուստա-ռադիոալիքի լրագրող, հրապարակախոս, «Լրագրողներ առանց սահմանների» միության ավստրիական բաժանմունքի վարիչ Ռուբինա Մյոհրինգը, ով ներկայացրեց ֆիլմի ստեղծման նախապատմությունը: Այնուհետև Հայոց ցեղասպանության թեմայով ելույթ ունեցավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հետևողական հաղթահարման, արդարության վերականգնման և Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման խնդիրներին:

Դեսպան Արման Կիրակոսյանը և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը հարցազրույց տվեցին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթին, ով «Վերֆելը և հայերը» թեմայով հավելված է պատրաստել իր ներկայացրած օրաթերթի ապրիլի 28-29-ին լույս ընծայվելիք թողարկման համար:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: