• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հումանիտար, մշակութային կապերը հայ և ավստրիացի ժողովուրդներին կամրջող կարևոր գործոն են

26 հունիսի, 2015

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական
կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է
հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական
համագործակցությունը նորովի խթանելու առումով: Հանրապետության Նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի
խորհրդարանական խմբակցության ղեկավարին, ով հաղորդակից է հայ ժողովրդին հուզող հարցերին և իր անձնական ներդրումն է ունեցել Հայոց
ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման գործում։ Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:
Սերժ Սարգսյանը նման հանդիպումները լավ առիթ է համարել նաև միջկուսակցական կապերի ստեղծման և ամրապնդման համար, նկատի առնելով, որ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունն անդամակցում են ԵԺԿ-ին, որի շրջանակներում ևս կարող են
արդյունավետ փոխգործակցություն ծավալել:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հումանիտար, մշակութային կապերը երկու ժողովուրդներին կամրջող կարևոր գործոններից են, որոնք մեծապես
խթանում են հայ-ավստրիական բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումն ու առևտրատնտեսական փոխգործակցության զարգացումը:
Ռայնհոլդ Լոպատկան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ իր համոզմամբ,
հայ-ավստրիական համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել մի քանի մակարդակներով՝ միջխորհրդարանական, որտեղ բարեկամության խմբում
ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առանձին կուսակցությունների միջև, ինչպես նաև Ավստրիայում գործող ԱԺԿ Քաղաքական

ակադեմիայի շրջանակներում: Նա պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում նպաստել այդ համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: