• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ժողովրդական խմբակցության նախագահին

26 հունիսի, 2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ժողովրդական խմբակցության նախագահին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան քննարկել են ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման հարցում խորհրդարանների կարևոր դերակատարության հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Գալուստ Սահակյանը հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունել է Ռայնհոլդ Լոպատկային:
Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նրա այցը կնպաստի հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու
ամրապնդմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը ոչ միայն երկկողմ, այլ նաեւ`
բազմակողմ ձեւաչափերով:
ԱԺ նախագահը շնորհակալալություն է հայտնել Ռայնհոլդ Լոպատկային` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը
ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման համար: Ըստ Գալուստ Սահակյանի` Ավստրիայի խորհրդարանի այդ կարեւոր քայլը կնպաստի ապագայում
մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելմանը:
Աժ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային
համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարնների ներկայացուցիչների մասնակցությունը:
Ավստրիայի Հանրապետության Ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, շնորհակալություն
հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նա, անդրադառնալով պլատֆորմի
ձեւավորմանը, նշել է, որ այն համագործակցության նոր եզրեր կստեղծի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ներքաղաքական իրավիճակին վերաբերող
հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: