• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ավստրիայում

21 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 18-ից 21-ը ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ավստրիայում տեղի ունեցավ «Վերածննդի արմատները» նախագիծ-համերգաշարը, որն ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրում:
Խմբավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ` Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, խմբավար Առնո Բարխուդարյանի գլխավորությամբ` «Արտ Վոկալ» երգչախմբի, մենակատարներ Լիաննա Ալեքսանյանի (վոկալ), Նարե Արղամանյանի (դաշնամուր) ու Էմանուել Հովհաննիսյանի (դուդուկ) մասնակցությամբ կատարվեց ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարտմանի (Վիգեն Կզարտմյան) ստեղծագործությունների շարքը, որը կինոնկարային երաժշտության ժանրին հատուկ մոնումենտալ հնչողությամբ պատկերեց Ցեղասպանության արհավիրքը, հայ ազգի տառապանքները, անկոտրուն կամքն ու տարիներ անց բռնած վերածննդի ուղին:
Սեպտեմբերի 21-ին հայկական երաժշտությունը հնչեց Վիեննայի «Մյուզիկ Ֆերայն» սրահում:
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի կառավարության պաշտոնյաներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հավատարմագրված երկրների դեսպաններ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, ավստրիահայ համայնքի անդամներ: Նախագծի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 18-ին ավստրիական Լինց քաղաքում` այնտեղ կազմակերպվող ամենամյա «Բրուքներ» միջազգային երաժշտական փառատոնի ծրագրի շրջանակներում:
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ անցկացվող համերգին բացման խոսքով ելույթ ունեցավ Ավստրիայում ՀՀ դեսպան, միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Հակիրճ կերպով ներկայացնելով Հայաստանի անցած 24-ամյա անհարթ ուղին` դեսպանը բարձր գնահատեց հայրենիքի զարգացման գործում միջազգային կառույցների ներգործությունը, կարևորեց Ավստրիայի կառավարության աջակցությունը Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական նախագծերին:
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կայացած համերգին հետևեց ընդունելություն, որը կազմակերպել էր Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ի պատիվ նախագծի հեղինակների և կատարողների:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: