• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում

18 մարտի, 2016

 

Մարտի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրության կենտրոնի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր Յասմինե Դում-Թրագութի դասախոսությունը, որը նվիրված էր եվրոպական հայագիտության զարգացման հանգրվաններին, անցյալ, ներկա ու ապագա խնդիրներին, ինչպես նաև իր ղեկավարած ամբիոնի և կենտրոնի գործունեությանը և վերջին շրջանում իր կողմից կատարած հիշարժան բացահայտումներին:

Դասախոսությունը կազմակերպել էր Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ Ավստրիայի ՀԲԸՄ և երիտասարդ արհեստավարժների միության հետ համատեղ:

Դասախոսությանը ներկա էին Ավստրիայի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, անդրադարձավ եվրոպական գիտական աշխարհում հայագիտության բնագավառի առջև դրված խնդիրներին և բարձր գնահատեց այն նվիրումը, որով դոկտոր Դում-Թրագութը վարում է Զալցբուրգի համալսարանում հայագիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ուսանողների հոսքը, իրականացնում է տեսական և դաշտային ուսումնասիրություններ, սեփական ուժերով գումարներ հայթայթում այս կամ այն գիտակրթական նախագիծ կյանքի կոչելու համար: Նա նշեց, որ Զալցբուրգի կենտրոնը հաջողությամբ համագործակցում է Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի հետ:

Դոկտոր Դում-Թրագութի այս հայանվեր գործունեությունը գնահատելու համար դեսպան Կիրակոսյանը ավստրիահայ համայնքին կոչ արեց հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել Եվրոպայում հազվագյուտ գիտական այնպիսի ուղղությանը, ինչպիսինն է հայագիտությունը՝ ի դեմս դոկտոր Յասմինե Դում-Թրագութի և իր հայագիտական կենտրոնի:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: