• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Վիեննայում հայ համայնքի կողմից կազմակերպված բողոքի ցույց

05 ապրիլի, 2016

 

Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին իր համերաշխությունն ու զորակցությունը ցուցաբերելու նպատակով ավստրիահայ համայնքը մի շարք քայլեր է ձեռնարկել: Ավստրիայում գործող բոլոր համայնքային կազմակերպությունների անունից բաց նամակ է կազմվել և փոխանցվել Ավստրիայի բոլոր քաղաքական մարմիններին՝ երկրի նախագահի ու վարչապետի գրասենյակներ, Ավստրիայի Դաշնային Ժողով, Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին, արտաքին գերատեսչության ղեկավարին: Նամակում ս.թ. ապրիլի 2-ից սկսած ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կանխելու և Ալիևի վարչակազմի նկատմամբ ճնշում գործադրելու կոչ հնչեցնելուց բացի դատապարտվել է Բաքվի արկածախնդիր քայլերը՝ ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Նույն նամակը ներկայացվել է նաև ավստրիկան և երկրում հավատարմագրված միջազգային մամուլին:

 

Համայնքային կազմակերպությունները նաև բողոքի ցույց անցկացրեցին Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակի առջև, ուր ս.թ. ապրիլի 5-ին անց էր կացվում Մշտական խորհրդրի արտահերթ նիստը՝ նվիրված ԼՂ-ում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսմանը: Մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը,  բողոքի ակցիայի մասնակիցները ծածանեցին Հայաստանի և ԼՂՀ դրոշները և պարզեցին տրանսպարանտներ, որոնց վրա ի գրված էին «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն», «Ադրբեջա՛ն. ձեռքդ հեռու Արցախից», «Հարգեք մեր կյանքի եւ ինքնորոշման իրավունքը», «ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ դուք պետք է դադարեցնեք Ալիևի ագրեսիան» կարգախոսներ: Վիեննայի կենտրոնական Հելդենպլաց հրապարակի վրա դիմավորելով ԵԱՀԿ գրասենյակ ժամանող արտերկրի ներկայացուցիչների, Ալիևյան արյունալի ռեժիմի դեմ բողոքող մեր հայրենակիցները սուլոցներով և աղաղակներով դիմավորեցին Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագետներին:

 

Այնուհետև բողոքողները ԵԱՀԿ նախագահությանը հանձնեցին նամակ, որում կոչ էր արվում աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը հասնելու համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: