• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստան-Ավստրիա միջկառավարական նիստ և գործարար համաժողով Վիեննայում

12 ապրիլի, 2016

 

Ապրիլի 12-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայ-ավստրիական արտաքին առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ ֆինանսների նախարար նախագահ Գագիկ Խաչատրյանը, և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և տնտեսության փոխնախարար, տիկին Բերնադետ Գիրլինգերը:

Համանախագահների ողջույնի խոսքերից հետո, ելույթներ ունեցան Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոյիս Կրաուտը, որոնք ներկայացրեցին հայ-ավստրիական հարաբերությունների ներկայիս վիճակը: Դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես ասաց, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ստեղծվել են քաղաքական երկխոսության ամենալավ ավանդույթները, ինչի մասին փաստում են վերջին տարիներին տեղի ունեցած ամենաբարձր մակադրակով փոխայցելություններն ու երկկողմ համագործակցությանը նպաստող պատկառելի իրավապայմանագրային բազան:

Այնուհետև նիստի մասնակիցները քննարկեցին Հայաստան-Ավստրիա երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում և փոխգործակցության օրակարգում եղած բոլոր կետերը` մանրամասն անդրադարձ կատարելով ֆինանսական ոլորտում ծավալվող արդյունավետ համագործակցությանը, Էներգետիկայի ոլորտում նոր նախագծերի իրականացմանը, բնապահպանության և բնապահպանական տեխնոլոգիաների զարգացմանը: Հատուկ ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում Ավստրիայի կառավարության և Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ իրականացվող զարգացման ծրագրերի հաջող ընթացքը, խոսվեց ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նոր ծրագրերի իրականացման հավանականության մասին:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտելիքահեն տնտեսության ոլորտներում հայկական ու ավստրիական փորձը փոխանակելու հետ կապված հեռանկարները:

Նիստի վերջում Գագիկ Խաչատրյանը և Բերնադետ Գիրլինգերը ստորագրեցին նիստի արձանագրությունը, որի մեջ տեղ գտան ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Նախարար Խաչատրյանի առաջարկությամբ Հայ-ավստրիական արտաքին առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը կանցկացվի 2018թ. Երևանում:

Նույն օրը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի կառավարության բարձրաստիճան ղեկավարության հետ:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ավստրիայի ֆինանսների նախարարությունում՝ նախարարի առաջին տեղակալ Հարալդ Վայգլայնի հետ: Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Ավստրիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մշակութային մի շարք օջախների վերանորոգման և վերազինման ծրագրերի հաջող ընթացքին: Երկուստեք ընդգծվեց, որ այս ոլորտում համագործակցությունն անհրաժեշտ կլինի շարունակել:

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանն առաջարկեց ընդլայնել արտոնյալ պայմաններով ավստրիական արտահանման վարկավորման սխեմայով համագործակցության ծավալները և շրջանակները: Առաջարկություն հնչեց նաև Երևանում բացել համապատասխան ավստրիական կառույցի ներկայացուցչություն, որը կօժանդակի հայ գործարարներին օգտվել ավստրիական բանկերի կողմից առաջարկվող արտոնյալ վարկավորման գործիքներից:

Նախարար Խաչատրյանը նաև հյուրընկալվեց Ավստրիայի զարգացման գործակալությունում, որտեղ տեղի ունեցան բանակցություններ գործակալության տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ: Հանդիպմանն ավստրիական կողմը շեշտեց, որ գոհ է Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Առաջարկվեց շարունակել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում Ավստրիայի կողմից իրականացվող ծրագրերը:

Ապրիլի 13-ին Վիեննայի Առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Հայաստան-Ավստրիա գործարար համաժողովի նիստ, որին մասնակցում էին առևտրաարդյունաբերության և սպասարկման գրեթե բոլոր ոլորտները ներկայացվող հայկական կողմից 30-ից, ավստրիական կողմից՝ 40-ից ավելի ձեռնարկությունների ղեկավարներ ու մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։

Նիստի բացումը կատարեցին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Ավստրիայի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ռիխարդ Շենցը: Նախարար Խաչատրյանը հաջողություն մաղթեց համաժողովի մասնակիցներին և հորդորեց նրանց ավելի ակտիվ առաջ քաշել մասնավոր ներդրումային ծրագրերը և համատեղ նախագծերը:

Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը, Ավստրիայի Առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի գործակալության ղեկավար Միխաէլ Անգերերը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, բնապահպանության և բնապահպանական տեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի մասնագետներ: Հայկական կողմը ներկայացրեց մեր երկրի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները, կառավարության այսօրվա տնտեսական օրակարգը, բարեփոխումների ընթացքը, միջազգային առևտրային արտոնյալ ռեժիմները և, աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում Հայաստանի կամրջող դերը տարածաշրջանային երկրների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: