• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

06 մարտի, 2018

 

Մարտի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ, որը ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ կազմակերպել էր Վիեննայում գործող «Ռուսաստանի և նորանկախ պետությունների ընդլայնված և համեմատական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը» (International Center for Advanced and Comparative EU-Russia&NIS Research - ICEUR):

Դասախոսությանը ներկա էին ավստրիական և միջազգային քաղաքագիտական ուսումնասիրությունների կենտրոնների, համալսարանների գիտաշխատողներ, քաղաքական վերլուծաբաններ, ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի փոխնախագահ, քաղաքագիտության պրոֆեսոր Հանս-Յորգ Հայնրիխը, ով հավաքվածներին ներկայացրեց օրվա բանախոսին, հակիրճ անդրադարձավ դասախոսության թեմայի ընտրության ակտուալությանը, ապա խոսքը փոխանցեց դեսպան Կիրակոսյանին: Վերջինս պատմեց անկախությունը վերականգնելուց հետո Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հայկական տեսլականի մասին, ապա անդրադարձավ միջազգային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ներգրավվածությանը՝ մանրմանասն ներկայացնելով ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության և ԵՄ-ի հետ վերջին շրջանում համագործակցության բարձրացման և ստորագրված համաձայնագրի կարևորությունը:

Պատասխանելով լսարանից հնչած հարցերին՝ դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բարեփոխումների ընթացքին, տնտեսական զարգացմանը, ղարաբաղյան շարժման 30-ամյակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: