• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Վիեննայում տեղի ունեցած եվրոհայկական խաղերի մասին

31 մարտի, 2018

 

Ս.թ. մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի ունեցան Եվրահայկական 23-րդ խաղերը: Այս տարի իր հիմնադրման 50-ամյա հոբելյանը նշող Վիեննայի Արարատ մարզական միության կողմից կազմակերպած ու Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հովանավորությամբ խաղերին մասնակցելու համար Վիեննա էին ժամանել թիմեր Եվրոպայի մի շարք երկրների, այդ թվում նաև ՌԴ-ի, Լիբանանի, Վրաստանի և Թուրքիայի հայաշատ 55 քաղաքներից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և դրանց հետ կապված մի շարք այլ միջոցառումներին մասնակցելու առիթով Վիեննա էր ժամանել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Խաղերի պաշտոնական բացման արարողության ընթացքում՝ ի թիվս նախարար Հակոբյանի, Ավստրիայի խորհրդարանի անդամ Գուդրուն Քուգլերի, «Արարատ» մարզական միության պատվավոր նախագահ Սեպուհ Բաղոդյանի, խաղերի մասնակիցներին, կազմակերպիչներին և ավստրիահայ համայնքին իր ուղերձը փոխանցեց նաև Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նա ողջունեց հավաքվածներին և ընդգծեց, որ այս միջոցառումը շատ կարևոր է հայապահպանման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդելու առումով:

Խաղերի ավարտին հաջորդած պաշտոնական փակման արարողության ժամանակ դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես, առանձնացրեց այն հանգամանքը, որ խաղերի ընթացքում ձեռք բերված բարեկամությունը խաղերի կարևորագույն նվաճումն է, քանի որ նման միջոցառումների ժամանակ «հաղթողների» և «պարտվողների» բաժանումը զուտ պայմանական է, իսկ իրականում հաղթողներն են բոլորը, առաջին հերթին՝ հայ ժողովուրդն է ու հայրենիքը: Ապա, ի թիվս Արարատ միության սահմանած բազմաթիվ այլ մրցանակների, դեսպան Կիրակոսյանը Լոնդոնի երիտասարդական կազմակերպության թիմին հանձնեց «Արդար խաղի» համար դեսպանության կողմից սահմանած հատուկ մրցանակը: 

ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանի՝ Վիեննայում աշխատանքային այցով գտնվելու առիթից օգտվելով Ավստրիայում ՀՀ դեսպանությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր նրա հանդիպումը Վիեննայի հայ համայնքի կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: