• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ավստրիայում Հայաստանի դեսպանության մասնակցությունը Մաութհաուզենի ազատագրման և Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 73-ամյակի տոնահանդիսություններին

06 մայիսի, 2018

 

 

 

Ս.թ. մայիսի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչության անձնակազմը՝ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցեց Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 73-ամյակին նվիրված միջոցառումներին: ԱՊՀ և մի շարք այլ երկրների պատվիրակությունների հետ միասին ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակներ զետեղեց խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի կողմից հուշահամալիրի տարածքում տեղադրված հուշատախտակների, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարում ազատազրկված եվրոպական ազգերի ռազմագերիների համալիրի կենտրոնական հուշակոթողի մոտ: Այնուհետև հայկական պատվիրակությունը մասնակցեց հանդիսավոր պաշտոնական արարողությանը, որին ներկա էին Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը, վարչապետ Սեբաստիան Կուրցը, Դաշնային խորհրդարանի երկու պալատների նախագահները, նախարարներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային ու տեղական կազմակերպությունների պատվիրակություններ։

Մայիսի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչության անձնակազմը՝ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, մասնակցեց Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 73-րդ տարեդարձին նվիրված Վիեննայում անցկացված հանդիսավոր միջոցառումներին: Հայ դիվանագետները մասնակցեցին Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողի մոտ տեղի ունեցած պաշտոնական արարողություններին, որոնց ներկա էին Ավստրիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, Ավստրիայում հավատարմագրված նախկին ԽՍՀՄ և բարեկամ այլ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, վետերաններ, հայ և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Այնուհետև Վիեննայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ ազգային ճաշատեսակների ու ըմպելիքների մատուցմամբ: Նույն օրը երեկոյան դեսպանությունը մասնակցեց Վիեննայի կենտրոնական հրապարակում կազմակերպած «Անմահ գունդ» քայլերթին:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: