• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

ԱԷՄԳ -ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստում

05 հունիսի, 2018
ԱԷՄԳ -ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

ԱԷՄԳ -ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստում

05.06.2018

Հունիսի 5-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին: 

Դեսպան Կիրակոսյանը, անդրադառնալով քննարկմանը ներկայացված ԱԷՄԳ 2017թ. Տեխնիկական համագործակցության ծրագրի մասին ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոյի զեկույցին, դրվատանքով խոսեց տեխնիկական համագործակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակալության շարունակական ջանքերի մասին: Արման Կիրակոսյանը գոհունակությամբ արտահայտվեց նաև 2017թ. Տեխնիկական համագործակցության շրջանակներում սահմանված և Հայաստանի ազգային մարտահրավերներն ու առաջնահերթություններն արտացոլող նախագծերի իրագործման առթիվ:

ԱԷՄԳ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն իր խոսքում ընդգծեց, որ Տեխնիկական համագործակցության ծրագրերն առանցքային են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ Հայաստանի համագործակցության համար: Տարիներ շարունակ ԱԷՄԳ հետ ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ շոշափելի առաջընթաց արձանագրել կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Մեծամորի ատոմակայանի գործառնական հուսալիությունն ու ճառագայթային պաշտպանությունը՝ հաշվի առնելով վերջինիս շահագործման երկարաձգումը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումը, ճառագայթային ուռուցքաբանության և ախտորոշման բնագավառում հզորությունների ընդլայնումը, շրջակա միջավայրի ճառագայթման մոնիտորինգի լաբորատորիայի ստեղծումը և այլն: 

Դեսպան Կիրակոսյանը նաև առանձնացրեց Տեխնիկական համագործակցության ծրագրի ներդրումը մարդկային կարողությունների զարգացման հարցում՝ նշելով, որ ծրագրի շնորհիվ հայաստանցի բազմաթիվ մասնագետներ և գիտնականներ վերապատրաստման և գիտական այցելությունների հնարավորություն են ստացել: 

Ավարտելով ելույթը՝ Արման Կիրակոսյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը ԱԷՄԳ գործունեությանը և գործակալության Տեխնիկական համագործացության ծրագրին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: