• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է

13 հուլիսի, 2018
Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Ավստրիայի նախագահության շրջանակում, որի նպատակն էր քննարկել ԱլԳ երկրներում իրավունքի գերակայության ամրապնդմանը, դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր:

ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ:

ԵՄ հանձնակատարի հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է 2018թ. Մայիսին  ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքներին, ընտրական օրենսգրքի բարեփոխումների անհրաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական միության հետագա աջակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովային հրավիրել է Հայաստան:

Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար  Յոզեֆ Մոսերի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնմանն ու խորացմանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: