• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստ

11 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 9-11-ը Վիեննայում կայացավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին տեխնիկական համագործակցությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունում մշտադիտարկմանը և ստուգմանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջուկային և ռադիացիոն անվտանգությանը, միջուկային գիտությանը, տեխնոլոգիաների և կիրառմանը, երաշխիքների համաձայնագրերի կատարմանը վերաբերող հարցեր։

Նիստին մասնակցում էր ՀՀ պատվիրակությունը՝ ԿԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ԿԽ փոխնախագահ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: Արմեն Պապիկյանը որպես ԿԽ փոխնախագահ վարեց նաև սեպտեմբերի 10-ի ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստը։

Օրակարգի «Միջուկային և ռադիացիոն անվտանգություն» կետի ներքո ելույթ ունեցավ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, ով ներկայացնելով ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումներն՝ անդրադարձավ նաև վերջերս Հայաստան այցելած ԱԷՄԳ փորձագետների թիմի եզրակացությանը, որտեղ նշվում է միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում Հայաստանի կողմից գրանցված առաջընթացը։

Հայաստանի պատվիրակությունը ելույթ ունեցավ նաև Իրանին վերաբերող օրակարգի կետի ներքո, աջակցություն հայտնելով Իրանում մշտադիտարկման աշխատանքներ իրականացնող ԱԷՄԳ թիմին, աջակցություն հայտնելով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (JCPOA) պահպանելուն ուղղված միջազգային գործընկերների ջանքերին, կոչ անելով շարունակել ԱԷՄԳ և Իրանի համագործակցությունը՝ ուղղված ՄԱԿ-ի ԱԽ 2231(2015) բանաձևի լիակատար իրագործմանը:
 

Տեղեկանք․ ԱԷՄԳ-ն 171 անդամ երկրներից բաղկացած միջազգային կազմակերպություն է, որի որոշում կայացնող մարմիններից է 35 անդամներից բաղկացած ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդը և որին փոխնախագահի պաշտոնով անդամակցում է Հայաստանը։ Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման արդիական հարցերից զատ, Կառավարիչների խորհուրդն ուսումնասիրում և առաջարկություններ է ներկայացնում ԱԷՄԳ Գլխավոր համաժողովին ֆինանսական հաշվետվությունների, ծրագրի և բյուջեի վերաբերյալ: Այն քննարկում է կազմակերպության անդամակցության հայտերը, հաստատում երաշխիքների պայմանագրերը և ԱԷՄԳ անվտանգության չափորոշիչները: Այն նշանակում է նաև ԱԷՄԳ--ի Գլխավոր տնօրենին, որին այնուհետ հաստատում է ԱԷՄԳ Գլխավոր համաժողովը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: