• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Վիեննայում

27 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 27-ին Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի հանդիսությունների դահլիճում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։ Նույն օրը բացվեց նաև ՛՛Հայաստանի Թավշյա հեղափոխությունը՛՛խորագրով ցուցահանդեսը։

Բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Ողջունելով հյուրերին նա նշեց, որ անկախ պետականության նվիրական գաղափարը հարյուրամյակներ ի վեր եղել է հայ ժողովրդի գերակա նպատակը։ Եվ 28 տարի առաջ, Հայաստանի ազատատենչ ժողովուրդը հանրաքվեով միահամուռ արտահայտվեց Հայաստանի անկախությունը վերականգնելու օգտին։

Դեսպան Պապիկյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանը երիտասարդ և դինամիկ զանգացող երկիր է, որի արժեհամակարգի հիմքում է հազարամյա ազգային և մշակութային ժառանգության և ազատության ու ժողովրդավարության գաղափարների միաձուլումը։ Դեսպան Պապիկյանը նշեց, որ հայ ժողովուրդը, անցնելով անցյալի արհավիրքների և փորձությունների միջով, այսօր էլ ավելի ուժեղ է՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար։ Միջազգային հարաբերություններում լինելով պատասխանատու և կանխատեսելի գործընկեր, Հայաստանը հետևողական իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ միտված տարածաշրջանում կայունության ապահովմանը, ինչպես նաև ակտիրվորեն ներգրավված է աշխարհն ավելի անվտանգ և ապահով դարձնելու միջազգային հանրության ջանքերում։

Դեսպանը խորհրդանշական համարեց, որ Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառման շրջանակներում բացվում է նաև Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Նա նշեց, որ հեղափոխությունը ևս մեկ անգամ ցուցադրեց հայ ժողովրդի անկոտրում նվիրվածությունը ազատությանը, ժողովրդավարական հասարակության գաղափարներին և արժեքներին։ Այսօր Հայաստանի կառավարությունը հանձնառու է պաշտպանելու և առաջ մղելու ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ մասնավորապես արմատախիլ անելով կոռուպցիան, ապահովելով դատաիրավական համակարգի անկախությունը։

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, Ավստրիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Կենտրոնական Եվրոպայում և Շվեդիայում հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Մխիթարյան միաբանության հոգևոր հայրեր, Ավստրիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: