• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

«Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գերմաներեն գրքի շնորհանդես Ավստրիայում ՀՀ դեսպանությունում

10 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Արմենիա» սրահում՝ Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակներում տեղի ունեցավ «Հայկական հեքիաթներ - Հովհաննես Թումանյան» գերմաներեն գրքի շնորհանդեսը։

Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն՝ շուրջ 20 հեքիաթներ, հայերենից գերմաներեն թարգմանել են Հայաստանի գրողների միության անդամ Ագապի Մկրտչյանը և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը (Helmuth Malonek): Ժողովածուն տպագրվել է Ավստրիայում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, ով անդրադարձավ Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությանը, նշելով նաև, որ առանց Թումանյանի թերևս անհնար է պատկերացնել հայ գրականությունն ու հայ ժողովրդի ոգին: Շնորհակալություն հայտնելով գրքի հեղինակներին՝ դեսպանն ընդգծեց, որ թարգմանված ժողովածուն բացառիկ հնարավորություն է ընձեռում գերմանախոս ընթերցողին, այդ թվում նաև երեխաներին, ծանոթանալու Հովհաննես Թումանյանի հեքիաթներին:

Ագապի Մկրտչանը և Հելմութ Մալոնեկն անդրադարձան Հովհաննես Թումանյանի հեքիաթների թարգմանության գաղափարին, ինչպես նաև թարգմանության առանձնահատկություններին, կարդացին գերմաներեն թարգմանված հեքիաթներ:

Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեց «Հովհաննես Թումանյանի հեքիաթները հայ և գերմանացի դպրոցականների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։

Միջոցառումն ուղեկցվում էր նաև երաժշտական ընդմիջումներով, ներկայացվեցին Կոմիտասի և Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները՝ երաժիշտներ Սյուզաննա Բարսեղյանի (ֆլեյտա) և Ելենա Մաշալովայի (դաշնամուր) կատարմամբ:

Միջոցառմանը մասնակցեցին դիվանագետներ, Վիեննայում Մխիթարյան միաբանության վանահայր հայր Նարեկը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: