• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգն այցելեց Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի

24 հոկտեմբերի, 2019

 

Հոկտեմբերի 24-ին Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ով նաև ԵՄ, արվեստի, մշակույթի և մամուլի հարցերով դաշնային նախարարն է, այցելեց Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի: 

Նախարարին ողջունեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը, հոգևոր հովիվ Տեր Անդրեաս Քահանա Իսախանյանը, եկեղեցական վարչության անդամներ: 

Այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Արմեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, բարձր գնահատեց նախարարի այցելությունը։ Երկուստեք ընդգծվեց ավստրահայ համայնքի դերը և գործունեությունը, որը կոչված է ինչպես ազգային արժեքները պահպանելու, այնպես և կամուրջի դեր խաղալու երկու բարեկամ երկրների միջև փոխճանաչողության խթանման գործում: 

Անդրադարձ կատարվեց հայ-ավստրիական բարեկամական հարաբերություններին և այս համատեքստում կարևորվեց ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունը։  

ԱԳ նախարարն այցելեց նաև Սուրբ Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցուն կից գործող շաբաթօրյա դպրոց և մանկապարտեզ: Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը և Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը նախարարին ծանոթացրին կրթական օջախների գործունեության պայմաններին, ներկայացրեցին Ավստրիայում հայ համայնքի ազգային և հոգևոր-մշակութային կյանքը: 

Ալեքսանդր Շալլենբերգին ուղեկցում էին նախարարի խորհրդական, Կրոնական-եկեղեցական համայնքների, միջհամայնքային մշակութային հարցերի վարչության ղեկավար Ֆլորիան Վելցիգը, մշակութային հարցերով խորհրդական Լիլի-Մարի Կունցը, Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: