• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սլովակիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային

17 դեկտեմբերի, 2019
Սլովակիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 17-ին Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ ք. Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová):

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Սլովակիայի նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ նոր շունչ կհաղորդի Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-սլովակյան համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը կարևորեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը: Դեսպան Պապիկյանը կարևորեց նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, զբոսաշրջության բնագավառում համագործակցության հաստատումը:

Երկուստեք անդրադարձան Հայաստանի և Սլովակիայի միջև խորհրդարանական համագործակցության հետագա խթանմանը, այդ թվում՝ երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանը ողջունեց Սլովակիայի որոշումը Հայաստանում Սլովակիայի դեսպանություն բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև փոխգործակցության առավել ընդլայնմանը:
ՀՀ դեսպանն օգտվելով առիթից՝ ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովակիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հիշատակելով 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունված բանաձևը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:

Դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրեց նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: