• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ Վիեննայում

17 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 17-ին Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպվեց «Armenian Christmas Concert in Vienna» խորագրով համերգ, որը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին։

Համերգի ծրագրում ներառված էին Կոմիտասի շուրջ 20 ստեղծագործություններ, որոնք ներկայացրեցին հայ մեծանուն սոպրանո Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Համերգի ժամանակ հնշեցին նաև հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Համերգի բացման իր խոսքում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը նշեց, որ Կոմիտասը հայկական մշակույթի առանցքային ներկայացուցիչ է, որի աշխատանքի շնորհիվ է նաև հնարավոր եղել պահպանել հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության հազարավոր նմուշներ։

 Դեսպան Պապիկյանը նաև նշեց, որ հաշվի առնելով Կոմիտասի կարևորագույն ներդրումը համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման և երաժշտական ժառանգության պահպանման գործում, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019 թթ. օրացույցում։

Համերգին ներկա էին ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ՀԱԵ և Մխիթարյան միաբանության հագևոր հայրեր, Ավստրիայում, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններ, Ավստրիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: