• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նորանշանակ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ

18 դեկտեմբերի, 2019
Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նորանշանակ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) նորանշանակ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ:

Շնորհավորելով Ռաֆայել Գրոսսիին բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ՝ դեսպան Պապիկյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԷՄԳ հետ հարաբերությունների և համագործակցության զարգացմանը, և հույս հայտնեց, որ հաստատված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի խորանալ և ընդլայնվել:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Մեծամորի ատոմակայանի անվտանգության ու շահագործման երկարաձգման, ինչպես նաև ԱԷՄԳ հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում իրագործվող ծրագրերի հետ կապված հարցերին: ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը նշեց, որ մշտապես կարևորել է միջուկային անվտանգության բնագավառում համագործակցությունը Հայաստանի հետ և վստահեցրել, որ գործակալությունը կշարունակի համագործակցել և առավելագույն օժանդակություն ցուցաբերել միջուկային անվտանգությանն ապահովմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրներին:

Դեսպան Արմեն Պապիկյանը ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական նամակները՝ Հայաստան այցելելու հրավերով, ինչը գոհունակությամբ ընդունվեց:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: