• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Զալցբուրգի դաշնային երկրամաս

23 հունվարի, 2020

 Ս.թ. հունվարի 20-ից 21-ը կայացավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Զալցբուրգի դաշնային երկրամաս: Դեսպան Պապիկյանը հանդիպումներ ունեցավ երկրամասի կենտրոնի՝ Զալցբուրգի քաղաքապետ Հարալդ Պրոյների (Harald Preuner), Զալբուրգի դաշնային խորհրդարանի նախագահ Բրիգիտտա Պալլաուֆի (Brigitta Pallauf) հետ:

Զալցբուրգի քաղաքապետի հետ, այլ հարցերի շարքում, քննարկվեցին զբոսաշրջության, մշակույթի, մարզային քաղաքների զարգացման, Հայաստանի քաղաքների հետ համագործակցության հաստատման հեռանկարները: Դեսպան Պապիկյանը նշեց, որ հայկական կողմի համար հատկապես հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջային հոսքերի կառավարման, զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների աճին համապատասխան քաղաքային և շրջանային տնտեսության հարմարեցման և այլ հարցեր։ Զալցբուրգի իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին իրենց լավագույն փորձը փոխանցել հայ գործընկերներին:

Զալցբուրգի դաշնային երկրամասի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը համառոտ անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին, տնտեսության զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում գրանցած առաջընթացին և այլն: Քննարկվեցին նաև Հայաստանի և Ավստրիայի տեղական և տարածաշրջանային իշխանությունների մակարդակում ընտրովի մարմինների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք կարևորվեց երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը։

Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը այցելեց Զալցբուրգի համալսարան և հանդիպում ունեցավ դասախոսական անձնակազմի հետ, ինչպես նաև դասախոսություն կարդաց «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով, որին ներկա էին համալսարանի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմը: Դասախոսության ավարտին դեսպան Պապիկյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: