• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սլովակիա
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ

24 հունվարի, 2020

 Հունվարի 23-ին տեղի ունեցավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ: Հանդիպման սկզբում Անդրեյ Դանկոն հաջողություններ մաղթեց դեսպան Պապիկյանին Սլովակիայում առաքելության իրականացման գործում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի գործունեությունը կնպաստի ինչպես երկու երկրների միջև հարաբերություններում, այնպես և միջազգային կազմակերպությունների շրջանակներում նոր առաջընթացի ձեռքբերմանը:

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ երկու երկրների միջև գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ, առկա են նաև լավ հիմքեր Հայաստանի և Սլովակիայի խորհրդարանների միջև կառուցողական համագործակցության խորացման համար:

Դեսպան Պապիկյանն անդրադարձավ Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ հարաբերություններին, նշեց, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Սլովակիայի հետ քաղաքական, առևտրատնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը:

ՀՀ դեսպանը միաժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջև և այն համարում է միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ: Դեսպան Պապիկյանը նաև գոհունակություն հայտնեց երկու երկրների խորհրդարանների միջև միջազգային հարթակներում ծավալվող համագործակցության կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ դեսպան Պապիկյանը շնորհակալություն հայտնեց սլովակյան կողմին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, ինչպես նաև Անդրեյ Դանկոյին՝ նշյալ հարցում իր սկզբունքային դիրքորոշման համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: