• English
  • Հայերեն
  • Deutsch
Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն և մշտական ներկայացուցչություն
    • Դեսպան և մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պետական խորհրդանշաններ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Ավստրիա
  • Սլովակիա
  • ԵԱՀԿ
  • ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ
    • ՄԱԿ
    • ՄԱԱԶԿ
    • Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Լուսանկարներ
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
  • Ելույթներ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Հայ համայնք
    • Ավստրիա
    • Սլովակիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության տեղեկատվության արխիվ

Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս

31 հունվարի, 2020

Հունվարի 29-ից 30-ը կայացավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս: Դեսպան Պապիկյանը հանդիպումներ ունեցավ երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի /Harald Sonderegger/ հետ:

Ֆորարլբերգի ղեկավար Մարկուս Վալլների հետ քննարկվեցին Հայաստանի և Ֆորարլբերգի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանից խորհրդարանական պատվիրակությունների, Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ֆորարլբերգի երկրամասի միջև բարեկամության և համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մազպետարանի պատվիրակությունների Ֆորարլբերգի երկրամաս կատարած այցերին:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Ավստրիան Հայաստանին մարդասիրական օգնություն հատկացնող կարևոր երկրներից է՝ դեռևս 1988թ. երկրաշարժից հետո` Գյումրիում «Ավստրիական թաղամասի», Ավստրիական մանկական հիվանդանոցի կառուցմամբ և մարդասիրական այլ ծրագրերով: Օգտվելով առիթից՝ ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց երկրամասի կառավարությանը, մասնավորապես «Կարիտաս Ֆորարլբերգին»՝ Հայաստանում սոցիալական և տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում աջակցություն ցուցաբերելու համար:

Հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջային բիզնեսի կազմակերպման և կառավարման կարևորությունը, ՀՀ դեսպանը կարևորեց ավստրիական լավագույն փորձի ձեռք բերումը նշյալ ոլորտում:

Երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի հետ քննարկվեցին Հայաստանի մարզերի և Ֆորարլբերգի երկրամասի միջև համագործակցության խորացման, քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները: Դեսպան Պապիկյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Կարևորվեց Ֆորարլբերգի երկրամասի պատվիրակությունների կողմից Հայաստան այցելությունների կազմակեպումը՝ Հայաստանի մասին առավել լավ պատկերացում կազմելու նպատակով:

Այցի շրջանակներում դեպան Պապիկյանն այցելեց Ֆելդկիրխ քաղաքում գտնվող «Կարիտաս Ֆորարլբերգ» կենտրոն, որտեղ հանդիպումներ ունեցավ կենտրոնի տնօրեն Վալտեր Շմոլլիի /Walter Schmolly/ և Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մոոսբրուգգերի /Robert Moosbrugger/ հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց «Կարիտաս Ավստրիա» և «Կարիտաս Հայաստան» բարեսիրական հասարակական կազմակերպությունների միջև 2006թ.-ից սկիզբ առած արդյունավետ համագործակցությանը:

Դեսպան Պապիկյանն այցի շրջանակներում նաև եղավ Ավստրիայի Տիրոլ երկրամասի կենտրոն Իննսբրուք քաղաքում, որտեղ ծաղկեպսակ զետեղեց քաղաքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա,
Հեռ.` +43 1 522 74 79 - 203,
Էլ. փոստ` armembaustria@mfa.am

Հյուպատոսություն
Հեռ.` +43 1 522 74 79 - 205
Էլ. փոստ` armaustriaconsul@mfa.am

Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանություն, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: